«Չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ». 5 պատճառ, թե ինչու Լիլիթ Հովհաննիսյանը մոռացավ իր անցյալը

Ժամանակին Լիլիթ Հովհաննիսյանը սիրված էր. սիրում էին նրա ոճը, տեսակը, հիմա նա այլևս ոչինչով չի զարմացնում, իսկ երգերն այնքան միօրինակ են, որ  շատ շուտ մոռացվում են: Տեսահոլովակներն էլ կարծես սերիալ լինեն՝ մեկը մյուսին նման և ոչինչ չասող: Երբ լսում ես, որ Լիլիթը նոր  երգ է ներկայացնելու, հաճախ չես էլ ուզում նայես, քանի որ գիտես՝ հերթական աղբն է:  Վատ է երբ մարդ մոռանում է իր անցյալն, ապրում ներկայով և մնում անշնորհակալ:

collage8

  1. Ռեժիսոր Լիլիթ Հովհաննիսյան

Ինչքան մեծ կարծիք ունի այս աղջիկը իր մասին, որ արդեն երկրորդ դեպքն է, ներկայանում է իր տեսահոլովակի ռեժիսոր: Այսինքն բոլոր այն լավ և փորձառու ռեժիսորները, ովքեր կան մեր դաշտում, հե՞չ, Լիլիթը մե՞ջ: Ախր ինչ ռեժիսոր նրանից, մեկը կարող է բացատրել, դրա համար էլ նրա վերջին տեսահոլովակները պարզապես աղբ են: Ինչ է ստացվում, որ Լիլիթը սկսել է խնայե՞լ փողերը: Նայեք, համ ոճաբան է ներկայանում, համ ռեժիսոր, դե ամուսինն էլ երգն է գրում, ահագին բյուջեի կրճատում է փաստորեն: Վերջերս էլ գրեցի, որ նա Լիլիուից է գողացել իր նոր տեսահոլովակի միտքը:

collage9

  1. Լիլիթը լցնում է իր տեսահոլովակների դիտումները

Եթե նկատել եք Լիլիթը  յուրաքանչյուր նոր տեսահոլովակից հետո, կարծես մոնիթորինգ է անում, օրինակ շաբաթվա վերջ, շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին, որ ապահովում են տեսահոլովակի դիտելիությունն, ամեն անգամ ինչ որ կլորիկ թիվ հրապարակելով:  Բայց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Լիլիթն արհեստականորեն լցնում է իր տեսահոլովակների դիտումները:

13151385_1020852757992653_5278898601488471314_n

13256020_1026635047414424_5071279426250746098_n

  1. Օտարամոլ Լիլիթ

Լիլիթը ունի մի քանի տեսահոլովակներ, որոնք դրսում են նկարահանվել, բան չունեմ ասելու՝ կարողանում է անում է: Նա այդ տեսահոլովկաներով կարծես ուզում է իր մյուս կոլեգաների պորտը տեղը դրած լինեի, էլ չեմ ասում, երբ սկսում է երգել իսպաներ, անգլերեն: Սա մեկ, եթե անգամ շատ հայ արտիստներ աշխատում են դրսում, ապա միշտ համագործակցում են հայ վարպետների հետ, իսկ Լիլիթը՝ ոչ: Նա մտածում է, եթե աշխատեց ամերիկացում հետ, ապա նրա պագոնները միշտ բարձր կլինեն: Համեստությունը լավ բան է Լիլիթ ջան:

10526058_677249315686334_4760968625550318584_n.jpg

  1. Նա չի շփվում իր երկրպագուների հետ

Շատ հայ արտիստներ ամեն դեպքում ինչ-որ չափով հասանելի են իրենց երկրպագուների համար: Կազմակերում են  միջոցառումներ, որտեղ կարելի է հանդիպել և զրուցել երկրպագուների հետ: Իսկ ինչ ես անում դու Լիլիթ, պարզապես փող ես աշխատում՝ մոռանալով, որ եթե չլինեին քո երկրպագուները, դու այսքան առաջ չէիր գնա: Հայ արտիստների մոտ կարծես ավանդույթ է դարձել, իրենց առաջին մենահամերգն անել ԱՄՆ-ում. բնականաբար պարզ է, որ այնտեղ ավելի շատ գումար կվաստակեն, բայց ինչու անտեսել հայաստանաբնակ հանդիսատեսին:

11116941_1398135167172676_1268244487_n

  1. Շահամոլ Լիլիթ

Լիլիթը շատ մարդկանց հետ շփվում է շահի համար: Հիշում եք իր և Անի Ավդալյանի տարաձայնությունը, երբ Անին նրան ասաց, որ գողանում է իր մտքերը: Կարծում եմ՝ նման հայտարարությունցի հետո, նրանք պետք է մոռանային իրար մասին: Բայց Լիլիթը սկսել է կրկին համագործակցել Անի հետ՝ մոռանալով այդ միջադեպը:

10850048_747751838636081_2600778883240178157_n

Leave a comment